ԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOM

18/06/2026 21:25 Միջազգային

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստներ և առափնյա շրջաններ մուտք գործող ու այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության շրջափակումը։

«Նախագահի ցուցումներին համապատասխան՝ ԱՄՆ ուժերը հանել են Իրանի նավահանգիստներ և առափնյա տարածքներ մուտք գործող ու այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության սահմանափակումները»,- նշվում է CENTCOM-ի X-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։