ՄԱԳԱՏԷ-ն ապահովում է Բաքվում Ֆորմուլա-1-ի միջուկային անվտանգությունը

19/09/2025 23:45 Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ն ապահովում է Բաքվում Ֆորմուլա-1-ի մրցումներում միջուկային անվտանգությունը։ Նման հայտարարություն են արել կազմակերպությունից։

Գործակալության փորձագետները Ֆրանսիայի և ԱՄԷ-ի գործընկերների հետ միասին ստուգել են ռադիացիոն հսկողության ավելի քան 100 սարք: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նշել է, որ խոշոր միջոցառումները կարող են թիրախ լինել հանցագործների համար,և գործակալությունն օգնում է երկրներին փակել անվտանգության կրիտիկական բացերը:

Նշենք՝ ՄԱԳԱՏԷ-ն արդեն աջակցել է Բաքվին COP-29-ում։

–00—ՍՊ