Աշխարհի խոշորագույն 14 հումքային ընկերությունները պատասխանատու են ածխածնային արտանետման 30%-ի համար

18/09/2025 22:52 Միջազգային

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի  կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

««Nature» ամսագրի նոր ուսումնասիրություն

Պարզվել է, որ աշխարհի խոշորագույն 14 հումքային ընկերությունները պատասխանատու են մարդկության բոլոր ածխածնային արտանետումների 30%-ի և գլոբալ ջերմաստիճանի +0.33°C բարձրացման համար։

Վերջին տասնամյակում նրանց միջին ներդրումը ջերմային ալիքներում կազմել է +0.47°C, իսկ մնացած 166 խոշոր ընկերությունների ազդեցությունը՝ լրացուցիչ +0.38°C։

Արդյունքում, այս 180 ընկերությունների գործունեությունը կրկնապատկել է ջերմային ալիքների ինտենսիվությունը 21-րդ դարում։

Ահա ևս մեկ ապացույց, որ կլիմայական ճգնաժամի դեմ պայքարը անհնար է առանց խոշորագույն ընկերությունների պատասխանատվության և համակարգված միջազգային քայլերի»։

—00—ՍՊ