Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում ռուս կնոջ անհետացման դեպքը

18/09/2025 21:48 Միջազգային

Թաիլանդում Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում Ռուսաստանի քաղաքացու անհետացման դեպքը և կապի մեջ է նրա ընտանիքի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության հյուպատոսական բաժնի ղեկավար Իլյա Իլյինը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Բանգկոկում Ռուսաստանի 34-ամյա քաղաքացի Էրիկա Վլադիկոյի անհետացման մասին։ Նա անհետացել է սեպտեմբերի 13-ի գիշերը Սուխումվիտ ճանապարհի 11-րդ նրբանցքի մոտ, որտեղ տաքսիով գնացել էր տարածքի գիշերային ակումբ։

 

—00—ՍՊ