Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

18/09/2025 16:45 Միջազգային

Թուրքիայի Աղրը նահանգի Բայազետ շրջանում գտնվող Գյուրբուլաք-Բազերգան սահմանային անցակետի բացման հարցը քննարկվել է թուրք-իրանցի պաշտոնյանների կողմից։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Սահմանային անցակետի բացման հարցով հանդիպել են Գյուրբուլաքի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը և Իրանի Բազերգանի մաքսային ծառայության տնօրենը։ Կողմերը քննարկել են մաքսային համագործակցության և սահմանային առևտրի հեշտացման հետ կապված թեմաներ։

Հանդիպման ընթացքում իրանական պատվիրակությունը այցելել է նաև Գյուրբուլաքի մաքսային վարչության նոր շենքերը։

—00—ՄԱ