Ռուսաստանում Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են ձերբակալվել

18/09/2025 09:22 Միջազգային

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում բացահայտել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալական ցանց, որը ահաբեկչություն է նախապատրաստել պաշտպանական ձեռնարկություններից մեկի ղեկավարի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։Մասնավորապես, ենթադրյալ հանցագործները, ովքեր 1993, 1994 և 2006 թվականին ծնված ՌԴ քաղաքացիներ են, մտադրված են եղել պայթեցնել ձեռնարկության ղեկավարի ավտոմեքենան։

Ռումբը թաքցված է եղել քաղաքային գերեզմանատներից մեկում։

Ձերբակալվածները խոստովանական ցուցմունք են տվել՝ հայտնելով, որ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ կապ են պահպանել Telegram-ի միջոցով։Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչական հարձակման նախապատրաստման և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։

Մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։

—00—ՄԱ