Ավարտվել է Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի «Արևմուտք-2025» համատեղ զորավարժությունը

17/09/2025 23:55 Միջազգային

Ավարտվել է Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժությունը։

Զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-16-ը։

Զորավարժություններին մասնակցել են հարյուր հազար զինծառայողներ, զորավարժությունների համար գործի են դրվել սպառազինության և ժամանակակից տեխնիկայի տասը հազար համակարգեր, ինչպես նաև ավելի քան 247 նավ:

Բացի այդ, զորավարժություններին հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի, այլ գործընկեր պետությունների ռազմական կառավարման մարմինների օպերատիվ խմբերն ու զորակազմերը:

–00—ՍՊ