Հնդկաստանն իր օգնությունն է առաջարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում

17/09/2025 23:15 Միջազգային

Հնդկաստանը պատրաստ է աջակցել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում, հաղորդում է Կրեմլը։

Պուտինն ու Մոդին քննարկել են դեկտեմբերին Ռուսաստանի նախագահի Հնդկաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Զրույցի ընթացքում Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանը ձգտում է ամրապնդել իր գործընկերությունը Ռուսաստանի հետ:

–00—ՍՊ