Թրամփը հրաժարվել է պատասխանել՝ կփոխանցի՞ Ուկրաինային զենիթահրթիռային համալիրներ

16/09/2025 21:48 Միջազգային

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել Patriot զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) Ուկրաինային փոխանցելու պլանների մասին հարցին: Զրուցելով ուկրաինացի լրագրողի հետ՝ Ամերիկայի առաջնորդը չի պատասխանել առաջադրված հարցին՝ սահմանափակվելով հակամարտությանը վերջ տալու մտադրության մասին ընդհանուր հայտարարություններով․

«Այս պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար։ Երկիրը շատ լուրջ փորձանքի մեջ է», — հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ սիրում է Ուկրաինան, ուկրաինացի ժողովրդին, բայց այդ երկիրը շատ լուրջ խնդիրներ ունի, ու նա կլուծի այդ խնդիրները։ 

–00—ՍՊ