Վլադիմիր Պուտինը հետևում է «Արևմուտք-2025» զորավարժություններին

16/09/2025 19:43 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նիժնի Նովգորոդի մարզ, որտեղ ընթանում է «Արևմուտք-2025» զորավարժությունների հիմնական փուլը:

Զորավարժություններին ներգրավվել են զինվորականներ և ավելի քան 3500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Արևմուտք-2025» զորավարժությունների պլանները կառուցվել են՝ հաշվի առնելով ՀՕՊ-ի փորձը, հայտարարել է Պուտինը։
100․000 զինվորականներ մասնակցում են «Արևմուտք-2025» զորավարժություններին, ներգրավված են սպառազինության և տեխնիկայի շուրջ 10․000 համակարգեր, ընդ որում, դրանք բոլորը ժամանակակից տեխնիկա են, որոնք օգտագործվում են գործնական մարտական աշխատանքներում: «Արևմուտք-2025» զորավարժություններին ներգրավվել են 333 թռչող սարքեր և 250 նավ։ 

—00—ՍՊ