Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար. Էրդողան

16/09/2025 17:02 Միջազգային

Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովի շրջանակում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպման ժամանակ:

«Կարևոր է, որ ՍԴՈՒ-ն պահպանի մարտի 10-ի համաձայնագիրը՝ Սիրիայի միասնությունն ու ամբողջականությունը պահպանելու համար»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը նշել է, որ Շարայի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին պատմական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիային և իրենք աշխատում են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

–00—ՅՄ