Ռուսաստանը ուրախ կլիներ տեսնել հայ կատարողներին «Ինտերտեսիլ»-ում․ Լավրով

16/09/2025 12:59 Միջազգային

Ռուսաստանը ուրախ կլիներ տեսնել հայ կատարողներին «Ինտերտեսիլ»-ում, հարցը, թե ինչու նրանք չեն մասնակցում, մեզ չպետք է տաք։ Երևանը տեղյակ էր մրցույթի մասին։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ինտերտեսիլի» թեմային նվիրված մամուլի ասուլիսում։

«Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը «Ինտերտեսիլ»-ին, իսկ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել։ Արդեն ստացվել են հայտեր ավելի քան 20 երկրներից»,- ասել է Լավրովը։

—00—ԼԱ