Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազան գրավելու համար

16/09/2025 09:21 Միջազգային

Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքը գրավելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։

Նախօրեին իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Գազայում ավերել էին առնվազն 30 բնակելի շենքեր և հազարավոր մարդկանց հարկադրել լքել իրենց տները:

Իսրայելը հայտարարել է, որ նախատեսում է վերացնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը:

—00—ՄԱ