Եվրոպան և Ուկրաինան պատրաստ չեն բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել. Պեսկով

15/09/2025 15:54 Միջազգային

Ուկրաինայի շուրջ բարձր մակարդակով հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի, սակայն Կիևն ու Եվրոպան պատրաստ չեն այդ նախապատրաստական ​​աշխատանքներն իրականացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բարձր մակարդակով ցանկացած շփում պետք է լավ նախապատրաստված լինի, որպեսզի նման երկխոսության ընթացքում ամրապնդվեն այն համաձայնեցված հարցերը, որոնք հարկավոր է նախապես հասցեագրել փորձագիտական ​​մակարդակով։ Եվ ահա ո՛չ կիևյան ռեժիմը, ո՛չ էլ եվրոպացիները պատրաստ չեն դրանով զբաղվել», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին այնքան են միմյանց ատում, որ չեն կարող խոսել, և ինքը ստիպված կլինի ներգրավվել նրանց բանակցություններում:

—00—ՄԱ