ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իսրայելական հարձակման հարցով հրատապ քննարկում կկազմակերպի

15/09/2025 14:58 Միջազգային

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը սեպտեմբերի 16-ին Ժնևում հրատապ քննարկում կկազմակերպի՝ կապված Իսրայելի կողմից Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ սեպտեմբերի 9-ին իրականացված հարձակման հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Հրատապ քննարկման դիմումն Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների կողմից ներկայացրել է Պակիստանը, իսկ Ծոցի համագործակցության երկրների կողմից Քուվեյթը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի պատմության մեջ սա կլինի հրավիրված 10-րդ հրատապ քննարկումը։Խորհուրդը հիմնադրվել է 2006 թվականին։

—00—ՄԱ