Չինաստանը խոստացել է պատասխանել ՌԴ-ից նավթ գնելու պատճառով ՆԱՏՕ-ի հնարավոր մաքսատուրքերին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Չինաստանը կձեռնարկի վճռական պատասխան միջոցներ, եթե ՆԱՏՕ-ի երկրները ռուսական նավթը գնելու պատրվակով ԱՄՆ-ի ճնշման ներքո փորձեն մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:
«Ամբողջ աշխարհի երկրների, ներառյալ Ռուսաստանի հետ Չինաստանի նորմալ առևտրա-տնտեսական և էներգետիկ համագործակցությունն օրինական է և ոչ մի մեղադրանք չի հարուցում», – ընդգծել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով G7-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից ՉԺՀ-ի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը։
ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Չինաստանի օրինական իրավունքների և շահերի խախտման դեպքում կձեռնարկվեն պատասխան միջոցներ՝ պաշտպանելու իրենց երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և շահերը։
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Սպասու՞մ եք Էջմիածնում Փաշինյանին», «Աղոթում ենք բոլոր զավակների համար, ովքեր սխալ մոտեցում ունեն»
-
Նուբարաշենի աղբավայրում մի քանի ժամ է՝ հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ
-
Ի՞նչ է թաքնված Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում. Hetq.am
-
«Նիկոլ Փաշին խոսքից ինչի՞ այդքան նեղվեցիք», «Տհաճ է, երբ իմ ներկայությամբ վիրավորում են ուրիշներին»
-
Այս փոքր խմբակի հետ կապված քանի փոփոխություն չկա, անարդարադատությունն ամենուր շարունակվելու է
-
Դատարաններում «բեսպրեդել» է, իշխանությունը պատասխան է տալու Միքայել Սրբազանի նկատմամբ արածի համար
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է