Քըրքի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք կառաջադրվի երեքշաբթի օրը

14/09/2025 22:29 Միջազգային

Ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվող Թայլեր Ռոբինսոնին մեղադրանք կառաջադրվի երեքշաբթի օրը, և հետաքննության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն այդ ժամանակ, կիրակի օրը հայտարարել է Յուտայի ​​նահանգապետ Սփենսեր Քոքսը։

Քոքսը ավելի վաղ հայտարարել էր, որ 22-ամյա Ռոբինսոնը ձերբակալվել է ընտանիքի անդամի տված տեղեկատվության հիման վրա։

«Երեքշաբթի օրը, երբ մեղադրանքներ կառաջադրվեն, շատ ավելին է սպասվում, և նրանք ապացույցներ են հավաքում, հարցաքննում են ընկերներին և կասկածյալի մտերիմ մարդկանց», – NBC-ին ասել է Քոքսը։

–00—ՅՄ