Բերբոքը չի բացառել Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը

14/09/2025 20:08 Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աննալենա Բերբոքը ենթադրել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունների ավարտից հետո հնարավոր է ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա։

«Եթե համաձայնության հասնեն խաղաղ կարգավորման հարցում, արժե ապահովել, որ այն իրականացվի առավելագույն չափով։ Եվ եթե ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը հայտարարի, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունը Ուկրաինայում նույնպես անհրաժեշտ է, ապա մենք հույս ունենք, որ դա կկարողանա ապահովել երկարատև խաղաղություն», – Bild-ին տված հարցազրույցում առաջարկել է Բերբոքը։

–00—ՅՄ