Մեկնարկել է արաբական երկրների արտգործնախարարների փակ հանդիպումը Կատարում

14/09/2025 16:57 Միջազգային

Արաբական և մուսուլմանական երկրների արտաքին գործերի նախարարները կիրակի օրը նախապատրաստական ​​հանդիպում են սկսել այդ երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից առաջ՝ Կատարին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետ կապված միասնական դիրքորոշում մշակելու համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանդիպման կազմակերպիչներից մեկը։

«Նախապատրաստական ​​հանդիպումը, որի ընթացքում արտաքին գործերի նախարարները կմշակեն Դոհայի հռչակագիրը, որը այդ երկրների առաջնորդները պետք է հաստատեն երկուշաբթի օրվա արտակարգ գագաթնաժողովում, անցկացվում է փակ դռների հետևում», – ասել է աղբյուրը։

–00—ՅՄ