Ռուսաստանի շրջաններում գիշերը խոցվել է ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք

14/09/2025 09:32 Միջազգային

Գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի շրջանների և Ազովի ծովի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք։ 30-ը Բրյանսկի մարզում, 15-ը՝ Ղրիմում, 12-ը՝ Սմոլենսկում, 10-ը՝ Կալուգայում, 5-ը՝ Նովգորոդում, 3-ը Ազովի ծովի ջրերի վրա, 2-ը՝ Լենինգրադում, 1-ը՝ Օրյոլում, 1-ը՝ Ռյազանում և 1-ը՝ Ռոստովի մարզի տարածքում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

–00—ՅՄ