ՄԱԿ-ի 46 պետություն Լեհաստանի օդային տարածքի խախտումները դատապարտող համատեղ հռչակագիր է ստորագրել

13/09/2025 17:09 Միջազգային

ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 46-ը միացել են համատեղ հռչակագրին, որով դատապարտել են Լեհաստանի օդային տարածքի խախտումները և դրանցում Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի հետ միասին հռչակագիրը ստորագրել են նաև Ավստրիան, Բելգիան, Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Իսպանիան, Նորվեգիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ը, Ուկրաինան, Ֆրանսիան և Ճապոնիան…

Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանը 19 անգամ խախտել է Լեհաստանի օդային տարածքը՝ նպաստելով տարածաշրջանում լարվածության սրմանը։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը սեպտեմբերի 10-ի առավոտյան տեղեկացրել է մի շարք օբյեկտների ոչնչացման մասին, որոնք նույնականացվել են որպես անօդաչու թռչող սարքեր։ Վարշավայի տվյալներով՝ սեպտեմբերի լույս 10-ի գիշերը գրանցվել է երկրի օդային տարածքի 19 խախտում։ Դեպքից հետո Լեհաստանը դիմել է ՆԱՏՕ-ին՝ կիրառելով Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է խորհրդակցություններ դաշինքի անդամների միջև։

—00—ԼԱ