Ուկրաինայի զինված ուժերը կրկին փորձել են գրոհել Զապորոժիեի ԱԷԿ-ը

12/09/2025 23:12 Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերը կրկին փորձել են գրոհել Զապորոժիեի ԱԷԿ-ը:

Ուկրաինական դրոնը խոցվել է ուրբաթ երեկոյան ԶԱԷԿ-ի վրա հարձակման փորձի ժամանակ, հայտնել է շրջանի նահանգապետ Եվգենի Բալիցկին:

Բալիցկին հավելել է, որ վերջին երկու օրվա ընթացքում երկու հարձակում է տեղի ունեցել էներգաբլոկից 300 մետր հեռավորության վրա գտնվող օբյեկտների վրա:

–00—ՍՊ