Ի պատասխան Լեհաստանի ներխուժման` ՆԱՏՕ-ն սկսում է լայնածավալ գործողություն

12/09/2025 20:25 Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերը ամրապնդելու նպատակով:

«Ի պատասխան Լեհաստանի օդային տարածք ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքերի ներխուժման՝ ՆԱՏՕ-ն սկսում է Արևելյան պահապան (Eastern Sentry) լայնածավալ գործողությունը»: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գործողությանը կմասնակցեն Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլոց զինված ուժերը:

Դաշինքի ուժերը հատուկ ուշադրություն են դարձնելու անօդաչու թռչող սարքերի վրա, սակայն գործողությունն իրականացվելու է ոչ միայն օդում, այլև ցամաքում:

—00—ՍՊ