Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի տեղակալին

11/09/2025 16:53 Միջազգային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում է անցկացրել Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի տեղակալ Ջոն Քոուլի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։

Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին այն ջանքերի համար, որոնք նա գործադրում է աշխարհի տարբեր մասերում խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Ասում եմ որպես պատմաբան և որպես նախագահ, որն արդեն երկար ժամանակ աշխատում է. Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ այդքան ջանքեր և նման ջանքեր չի գործադրել, որպեսզի մոլորակի վրա խաղաղություն տիրի», – նշել է Լուկաշենկոն։

Հանդիպմանն ԱՄՆ նախագահի ներկայացուցիչն Ալեքսանդր Լուկաշենկոյին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ծննդյան օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներով և մաղթանքներով:

–00—ՅՄ