ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ ողջ առևտուրը դադարեցնելու մասին օրինագիծ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել Ռուսաստանի նկատմամբ, այսպես կոչված, «Ջեքսոն-Վենիկի» ուղղման գործողությունը վերականգնելու օրինագիծը՝ ռուսական անօդաչուների կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտմամբ պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը։
«Լեհաստանի վրա հարձակումից հետո ես ուրախ եմ ներկայացնել այս օրինագիծը, որը կվերականգնի «Ջեքսոն-Վենիկի» օրենքի գործողությունը Ռուսաստանի նկատմամբ՝ դադարեցնելով ողջ առևտուրն այս ահաբեկչական դիկտատուրայի հետ», – գրել է կոնգրեսականն X սոցիալական հարթակում։
Նա հավելել է, որ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին «ապօրինաբար չեղյալ էին հայտարարել այդ օրենքը» Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկման ժամանակ, ինչը, նրա խոսքով, խրախուսեց Մոսկվային օկուպացնել Ղրիմը։
Ուիլսոնը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամենը կշտկի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ