Անկարայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

11/09/2025 15:14 Միջազգային

Թուրքիայի նախագահականին կից գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է, որ Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակված տեղեկության՝ երկրաշարժի էպիկենտրոնը Անկարայի Քալեջիք շրջանն է։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում, իսկ օջախը գտնվել է 11 կմ խորության վրա:

–00—ՅՄ