Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար

10/09/2025 12:05 Միջազգային

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է սահմանափակել Իսրայելի հետ համագործակցությունը, պատժամիջոցներ կիրառել իր կաբինետի անդամների նկատմամբ և կասեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում՝ Եվրոպական Միության իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա ուղերձով։

«Մենք դադարեցնում ենք Իսրայելին մեր աջակցությունը, կդադարեցնենք բոլոր վճարումները, որոնք չեն ազդում այս երկրի քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցության վրա, և մենք նաև կառաջարկենք պատժամիջոցներ մի շարք նախարարների նկատմամբ», – ասել է նա։

–00—ՅՄ