Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուին

09/09/2025 22:31 Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուին։

Իր որոշման մասին Մակրոնը հայտարարել է կառավարության նախկին ղեկավար Ֆրանսուա Բայրուի հրաժարականից ժամեր անց:

Լեկորնյուն զինված ուժերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից: Նա 5-րդ վարչապետն է դարձել 2022 թվականին Էմանուել Մակրոնի վերընտրվելուց հետո, հաղորդում է LCI հեռուստաալիքը։

—00—ՍՊ