Կատարում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է պատսպարվել Դոհային հարվածներից խուսափելու համար
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Կատարում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություններ է ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին և իր երկրի այն քաղաքացիներին, որոնք այժմ Դոհայում են, հորդորել է պատսպարվել ապահով վայրերում՝ խուսափելով հարվածներից։
«Մենք հաղորդագրություններ ենք ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին: ԱՄՆ դեսպանատունը ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանել իր օբյեկտների համար: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ և հետևել սոցիալական ցանցերում թարմացումներին», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և ղեկավարության ևս երեք անդամ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
—00—ՍՊ