Իսրայելական բանակը Գազայի բոլոր բնակիչներին կոչ է արել հեռանալ քաղաքից
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Իսրայելական բանակը սեպտեմբերի 9-ի առավոտյան հրաման է արձակել՝ կոչ անելով Գազա քաղաքի բոլոր բնակիչներին լքել այն և Ռաշիդի ափամերձ ճանապարհով շարժվել դեպի անկալվի հարավ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Quds Press-ը։ Տեղի բնակիչների խոսքով՝ քվադրոկոպտերային անօդաչու թռչող սարքերը նույնատիպ բովանդակությամբ թռուցիկներ են նետել, մասնավորապես՝ քաղաքի արևմտյան հատվածներում, որտեղ ապրում են հազարավոր տեղահանված մարդիկ։
Սա բանակի կողմից Գազայի հատվածում Իսրայելի մղած պատերազմի սկզբից ի վեր տրված առաջին նախազգուշացումն է, որով քաղաքի բոլոր բնակիչներին կոչ է արվում անհապաղ տարհանվել։ Նախկինում նման հրամանները սահմանափակվում էին որոշակի տարածքներով ու թաղամասերով։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ուժերն ամրապնդվում են Գազա քաղաքում և պատրաստվում են ցամաքային գործողության։«Դիմում եմ Գազայի բնակիչներին, ուշադիր լսեք՝ մենք ձեզ զգուշացրել ենք, ուստի հեռացեք քաղաքից հիմա», – Նեթանյահուի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Նա հավելել է, որ մի քանի օր առաջ խոստացել է քանդել Գազայի «ահաբեկչական Շինությունները», և հենց դա էլ այժմ իրականացնում են։Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակը կակտիվացնի իր արշավը՝ «հզոր փոթորկի» տեսքով, եթե ՀԱՄԱՍ-ը չազատի բոլոր պատանդներին և չզինաթափվի։
—00—ՄԱ