Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ 4 մլրդ դոլարի արտաքին օգնության կասեցման համար

08/09/2025 23:09 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ ընդառաջելու Կոնգրեսի կողմից հաստատված միլիարդավոր դոլարների արտաքին օգնությունը կասեցնելու իր փորձին, որը հանդիսանում է հանրապետական ​​նախագահի կողմից արտասահմանյան երկրներին տրամադրվող օգնությունը կրճատելու ջանքերի մաս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ մանրամասնելով, որ Արդարադատության նախարարությունը խնդրել է դատարանին կասեցնել Վաշինգտոնի ԱՄՆ շրջանային դատավորի որոշումը, որը վարչակազմի պաշտոնյաներից պահանջում էր միջոցներ ձեռնարկել՝ ծախսելու այն մոտ 4 միլիարդ դոլարը, որը նրանք փորձում էին հետ ստանալ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։