Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ֆրանսիան դատապարտել է Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումը, որը մի քանի զոհի և վիրավորի պատճառ է դարձել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրառում է կատարել X սոցիալական հարթակի իր էջում։
«Ֆրանսիան խստորեն դատապարտում է Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ամբողջ Իսրայելի ժողովրդին։ Բռնության պարույրը պետք է ավարտվի։ Միայն քաղաքական լուծումը տարածաշրջանում բոլորի համար կվերականգնի խաղաղությունն ու կայունությունը», – նշել է նա գրառման մեջ։
Իսրայելում Միացյալ Թագավորության և Եվրոպական Միության դեսպանները ևս դատապարտել են սեպտեմբերի 8-ի առավոտյան Երուսաղեմում պաղեստինցի զինյալների իրականացրած հարձակումը։
Երուսաղեմի Ռամոթ խաչմերուկում երկու պաղեստինցիներ կրակ էին բացել մեքենաների և հետիոտների վրա, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 12 մարդ, որոնցից վեցը ծանր վիճակում են։