Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Ամիրբեկով

08/09/2025 14:33 Միջազգային

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր քայլ դարձավ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին I24 News հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը:

Էլչին Ամիրբեկովը նշել է,  որ այս փուլում խոսքը միայն նախաստորագրման մասին է, բայց ոչ վերջնական ստորագրման։

«Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և հետագայում իրականացնելու համար հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի: Մասնավորապես, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է կետեր, որոնք արտահայտում են անընդունելի տարածքային պահանջներ և հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հետևաբար, կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն»,- ասել է նա:

—00—ԼԱ