Երուսաղեմում կրակոցների հետևանքով 5 մարդ է զոհվել
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Երուսաղեմում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 5 մարդ, 15-ը վիրավոր են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի ազգային շտապօգնության ծառայությունը։
Համաձայն տեղեկությունների՝ Երուսաղեմի Ռամոթ շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։ Բժշկական օգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում տուժածներին։Երուսաղեմի մուտքերը հարձակումից հետո փակվել են։
Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ չեզոքացրել է Ռամոթ խաչմերուկում կրակոցներ արձակած երկու անձանց։ Նրանց ինքնությունը դեռևս հայտնի չէ։Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը կարելի է որակել որպես ահաբեկչություն։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Արմավիրում սննդային թունավորմամբ ԲԿ տեղափոխված 8 քաղաքացու վիճակը միջին ծանրության է. ԱՆ
-
Չաբահարի նավահանգիստը կքննարկվի Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի ԱԳՆ-ների մակարդակով
-
Հայտնաբերվել է 448 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
-
Սեպտեմբերի 9-ին կգումարվի Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է