Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև

08/09/2025 12:03 Միջազգային

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչները բողոքի ակցի են կազմակերպել։ Ընդդիմադիր գործիչները կոչ են արել հավաքվել Ստամբուլի նահանգային շտաբի դիմաց, ինչից հետո ոստիկանական ուժերը շրջափակել են շենքի տարածքը և փակել շենք տանող փողոցները։ Բախումներ են եղել ոստիկանների և ցուցարաների միջև, ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ։

«Ժողովրդահանրապետական» կուսակցության  նախագահ Օզգյուր Օզելը հայտրարաել է. «Մենք չենք վախենում, չենք հանձնվում և չենք հանձնվի» և հավելել. «Ես բոլոր դեմոկրատներին, բոլոր CHP անդամներին հրավիրում եմ մեր նախնյավ տուն՝ Ստամբուլ։ Մենք կկանգնենք Հանրապետության վրա հարձակվողների դեմ»։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

Այս կոչից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում գրառում է արել և նշել, որ մարդկանց փողոց դուրս բերելու փորձը օրենքի ակնհայտ խախտում է և ոչ ոք օրենքից վեր չէ։ «Պետությունը վճռականորեն  կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ»։

Ցույցերին անդրադարձել է նաև Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը։ Նա նախազգուշացրել է հեռարձակողներին՝ նշելով, որ ոչ մի դեպքում թույլատրելի չեն լինի հեռարձակումները, որոնք սպառնում են հասարակական կարգին և հրահրում բռնություն։

Ստամբուլի նահանգապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ բողոքի ցույցերի համար եռօրյա արգելք է հայտարարվել վեց շրջանում։

Բացի այդ ողջ Թուրքիայում խնդիրներ կան սոցիալական ցանցերի մասնավորապես X, Instagram, TikTok, YouTube  և WhatsApp հասանելիության հետ կապված։

—00—ԼԱ