Եվրոպացի կայցելեն ԱՄՆ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները

08/09/2025 09:02 Միջազգային

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները երկուշաբթի կամ երեքշաբթի կայցելեն Միացյալ Նահանգներ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները քննարկելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ շուտով կխոսի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև ազդարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է անցնել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցները «ճիշտ գաղափար» են և կոչ է արել եվրոպական երկրներին դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը։

—00—ՄԱ