Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանություն

07/09/2025 19:40 Միջազգային

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

–00—ԱՊ