Իսրայելը տարհանման կոչ է արել Գազայի մի քանի թաղամասերի բնակիչներին

06/09/2025 15:30 Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը Գազա քաղաքի մի քանի թաղամասերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել բազմահարկ շենքին սպասվող հարվածից առաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է իսրայելական բանակի խոսնակ Ավիխայ Ադրայիի հրապարակած մամուլի հաղորդագրությունում։

Նա նշել է, որ զինվորականները պատրաստվում են հարվածել շենքին՝ այդ օբյեկտում կամ դրա մոտակայքում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքի առկայության պատճառով։

Տեղեկացվում է, որ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն շենքը և գնան դեպի հարավ՝ Խան Յունիս քաղաքի տարածքում նրանց համար ստեղծված մարդասիրական գոտի։ Այն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ գործող դաշտային հիվանդանոցներ, վրաններ, աղազերծված ջրի, սննդի և դեղորայքի պաշարներ։

–00—ՅՄ