Թրամփն ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես վերանվանել է «Պատերազմի նախարարության»

06/09/2025 09:10 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Պաշտպանության նախարարությունը վերանվանվում է «Պատերազմի նախարարություն», հաղորդում է CNN-ը։

«Ըստ իս՝ սա շատ ավելի համապատասխան անվանում է, հատկապես աշխարհում ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը»,- հրամանագիրը ստորագրելուց առաջ հայտարարել է Թրամփը։

—00—ԼԱ