Պուտինը բարձր է գնահատում Թրամփի ջանքերը և նրա հետ կառուցողական հարաբերությունները

05/09/2025 08:28 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թրամփի ջանքերը և նրա հետ կառուցողական հարաբերությունները, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այժմ լավ երկխոսություն է ընթանում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է մոտ ժամանակներս խոսել Պուտինի հետ։

Նա նշել է, որ երկու առաջնորդների խոսակցությունները միշտ էլ հեշտ չեն եղել, քանի որ յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի շահերը։

–00—ՍՊ