AZAL-ի վթարից հետո ՌԴ-ի կողմից ապահովագրության չվճարման մասին ենթադրությունները ցինիկ են. ՌԴ ԱԳՆ

04/09/2025 22:07 Միջազգային

Ռուսաստանի Դաշնության կողմից «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված ապահովագրական միջոցների չվճարման մասին տեղեկատվությունը ցինիկ ենթադրություններ են, նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ ավիաընկերությանը փոխանցվել է մոտ 11 մլն դոլար, իսկ տուժած ուղևորներին և զոհվածների ընտանիքներին վճարվել է մոտ 4 մլն դոլար:

«Մենք գործ ունենք ողբերգության վերաբերյալ արդեն ծանոթ ցինիկ ոճով ևս մեկ ենթադրության հետ, որը նախատեսված է լսարանի հուզական արձագանքի համար: Նման ակնարկները չեն համապատասխանում իրականությանը։ Սա սուտ է»,- նշել է նախարարությունը։

–00—ՍՊ