Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2205-ի

04/09/2025 16:52 Միջազգային

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2205-ի, վիրավորների թիվը՝ 3640-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում գրառման մեջ նշել է «Թալիբան» շարժման խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատը։

Պաշտոնյան հայտնել է, որ նահանգի մի քանի շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են՝ փլատակներից մարդկանց դուրս բերելու համար։

Տեղահանված ընտանիքների համար տարբեր վայրերում տեղադրվել են վրաններ, ներկայում ընթանում է առաջնային և անհետաձգելի մարդասիրական օգնության կազմակերպված բաշխումը:

6 մագնիտուդով երկրաշարժն Աֆղանստանի արևելքում տեղի է ունեցել օգոստոսի 31-ի ուշ երեկոյան։ Այն դարձել է վերջին երկու տարիների ընթացքում երկրում ամենաուժեղը։

–00—ՅՄ