Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

04/09/2025 17:11 Միջազգային

Գերմանիայի մայրաքաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որոնց թվում բազմաթիվ երեխաներ են եղել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bild թերթը։

Ըստ հրատարակության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 13:10-ին:Տուժածների ստույգ թիվն անհայտ է, սակայն Bild-ը նշում է, որ նրանց թվում կարող է լինել մի քանի երեխա։

—00—ՄԱ