ՀԱՊԿ զորավարժությունների շրջանակում այսօր անցկացվել է «Էշելոն-2025» հատուկ վարժանքը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ՀԱՊԿ զորավարժությունների շրջանակում այսօր անցկացվել է «Էշելոն-2025» հատուկ վարժանքը: Հայտնում են ՀԱՊԿ զորավարժությունների Միացյալ մամուլի կենտրոնից։
Զորավարժության հիմնական նպատակներն են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ գործողության նախապատրաստման և վարման ընթացքում տեխնիկական և թիկունքային ապահովման զորամասերի ու ստորաբաժանումների կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակության և գործնական հմտությունների կատարելագործումը:
Նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները տեղակայվել են դաշտային պայմաններում և մշակում են գործողությունները՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերի ձեռք բերած փորձը։ Հատուկ ուշադրություն է դարձվել տեխնիկական հետախուզության վարմանը, հակառակորդի ԱԹՍ-ների ազդեցության սպառնալիքի պայմաններում վնասված տեխնիկայի տարհանման և վերանորոգման կազմակերպմանը: Տրանսպորտային միջոցները անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանելու համար նյութական միջոցների տեղափոխման ճանապարհին կազմակերպվել է ցանցով հագեցած միջանցք, ինչպես նաև օդային դիտարկման կետեր:
—00—ՍՊ