Գազայում նոր զոհերի թիվը գերազանցել է 40-ը, սովից մահացածների թիվը հասել է 367-ի

03/09/2025 18:51 Միջազգային

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 3-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 41 պաղեստինցի, որոնցից 30-ը՝ Գազա քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը շուրջ երեք շաբաթվա ընթացքում Գազա քաղաքի թաղամասերում պայթեցրել են մոտ 100 ականապատ ռոբոտ։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 6 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 367-ի, որոնցից 131-ը երեխաներ են։

Բացի այդ, իսրայելական ուժերը քանդող մեքենաների ուղեկցությամբ ներխուժել են Արևմտյան ափին գտնվող Դուրա քաղաք, ինչպես նաև Նաբլուս քաղաքի Բալատա ճամբար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ