Գախարիան մոտ ապագայում Վրաստան չի վերադառնա

03/09/2025 16:46 Միջազգային

Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հաստատել է, որ Գերմանիայում բնակության ու աշխատանքի թույլտվություն է ստացել և ապրում է Բեռլինում։ Aliq.ge-ի փոխանցմամբ TV Pirveli-ին տված հարցազրույցում նա ընդգծել է՝ մոտ ապագայում չի պատրաստվում վերադառնալ Վրաստան։

Գախարիայի խոսքով, Գերմանիայում մնալու թույլտվությունը քաղաքական ապաստան չէ, այլ` այնտեղից աշխատելու հնարավորություն․ «Այս աշխատանքն ուղղակիորեն կապված կլինի Վրաստանի և երկրի եվրոպական ապագայի հետ՝ ԵՄ ինտեգրման և ընդլայնման ուղղությամբ»։

Նա ընդգծել է, որ Վրաստանից հեռանալը պայմանավորված չէ ձերբակալության վախով, այլ այն հեռանկարով, որ իշխանությունը կարող է Վրաստանում սահմանափակել իր քաղաքական գործունեությունը։ Գախարիան կարևոր է համարում հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման ընտրությունները, չնայած ընդդիմության մեծ մասը բոյկոտում է այդ ընտրությունները։

«Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը, որը 2025 թվականի ամռանը մանդատները կորցրել էր չօգտագործելու, բայց նաև չբոյկոտելու պատճառով, առաջիկա ընտրություններում հանդես է գալիս «Լելո»-ի հետ միասին՝ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում Իրակլի Կուպրաձեին որպես միասնական թեկնածու ներկայացնելով։

Հիշեցնենք. 2025 թվականին «Վրացական երազանք»-ի և ընդդիմության միջև խորացող հակասությունների ֆոնին Գախարիայի կուսակցությունը կորցրեց մանդատները, ինչից հետո կուսակցության հիմնադիրը որոշեց ժամանակավոր հեռանալ երկրից և բնակություն հաստատել Գերմանիայում։

—00—ՄԱ