Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին. Զախարովա
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ռուսաստանյան կողմը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան այցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դա հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Այդ մասին ասել է մեր երկրի նախագահն՝ ամփոփելով Ալյասկայի գագաթնաժողովին իր մասնակցության արդյունքները: Նա համապատասխան հայտարարություններ է արել: Եվ ես կարող եմ նաև մեջբերել նրան: Նա հրապարակավ հրավիրել է ԱՄՆ նախագահին Ռուսաստան», – նշել է դիվանագետն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում:
Պատասխանելով Թրամփի այցի հնարավոր ժամկետների վերաբերյալ պարզաբանող հարցին՝ Զախարովան բացատրել է, որ «դա նախագահի վարչակազմի իրավասությունն է»:
«Ինչ վերաբերում է մնացած բոլոր մանրամասնություններին, դա թե՛ մեր երկրի և թե՛ ԱՄՆ-ի նախագահների վարչակազմերի խնդիրն է», – հավելել է նա:
Օգոստոսին Անքորիջում հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփն ի պատասխան Մոսկվա ժամանելու հրավերին հայտարարել էր, որ դա հնարավոր է համարում:
—00—ԼԱ