Ռուսաստանը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 502 անօդաչու թռչող սարք, 15 «Կալիբր» հրթիռ և 8 «X-101» թևավոր հրթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կիրովոգրադի մարզում վիրավորվել է երկաթգծային ընկերության 4 աշխատակից։
Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես խափանվել է։ Վնասվել է 17 բնակելի շենք, որոնցից մեկն ավերվել է։ Կիևի մարզում խոցված թիրախի բեկորները հրդեհ են առաջացրել, վնասել մեքենաներ և պատուհաններ։ Չեռնիգովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, անօդաչուները հարվածել են «կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի»։
30 000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Անօդաչուների հարվածներից վնասներ են գրանցվել նաև Խմելնիցկու, Լվովի, Իվոնո-Ֆրանկովսկի, Լուցկի մարզերում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ռոստովի, Բրյանսկի, Կրասնոդարի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերում, Սև և Ազովի ծովերում, Ղրիմում։
—00—ՄԱ