Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով զբոսաշրջիկներ են ձերբակալվել

03/09/2025 12:40 Միջազգային

Թուրքիայի ամենամեծ Չամլըջա մզկիթում անպատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար երկու ռուս զբոսաշրջիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Զբոսաշրջիկները մեղադրվում են մզկիթի ավանդույթները և սովորույթները խախտելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ նրանք մզկիթի մուտքի մոտ գրկախառնվում ու համբուրվում են։

Դեպքի առնչությամբ «հանրության մի մասի կողմից ընդունված կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» համար՝ ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են ու նրանց մեղադրանք է առաջադրվել մինչև 1 տարվա ազատազրկման։

Նրանք նշել են, որ տեղյակ չեն եղել, որ դա համարվում է հանցագործություն  և զղջում են դրա համար։

Տեսանյութը կարող եք դիտել՝ սեղմելով այստեղ:

–00—ՅՄ