Չինաստանը զորահանդեսին առաջին անգամ ցուցադրել է իր ռազմավարական միջուկային տրիադան

03/09/2025 11:12 Միջազգային

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը Պեկինում կայացած հանդիսավոր զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրել է հրթիռներ, որոնք ներկայացնում են երկրի ռազմավարական միջուկային տրիադան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:Զորատեսի ընթացքում ցուցադրվել են «Ցզինլեյ-1» մեծ հեռահարության ավիացիոն հրթիռը, «Ցզյույլան-3» ստորջրյա բազավորման միջմայրցամաքային հրթիռը, «Դունֆեն-61» և «Դունֆեն-31» վերերկրյա բազավորման միջմայրցամաքային հրթիռները:

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը Թիենանմենի հրապարակում անցկացրել է լայնածավալ զորահանդես՝  Ճապոնական ագրեսիայի դեմ չինացի ժողովրդի դիմադրության պատերազմում և համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ: Հանդիսավոր զորահանդեսի եզրափակիչ մասում հրապարակի  երկինք են ճախրել 80 000 խաղաղության աղավնիներ և բարձրացել 80 000 օդապարիկներ:Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

—00—ՄԱ